Իշխանության գլուխ կանգնած լինելը որևէ մեկին իրավունք չի տալիս նվաստացնելու լրագրողներին
21.11.2026 | 23:08
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողմից լրագրողների հասցեին հնչեցված վիրավորական, ամբարտավան և անընդունելի արտահայտությունները խստորեն դատապարտելի են։
Իշխանության գլուխ կանգնած լինելը որևէ մեկին իրավունք չի տալիս նվաստացնելու լրագրողներին, լռեցնելու անհարմար հարցերը կամ անձնական վիրավորանքներով խուսափելու պատասխանատվությունից։
Ժողովրդավարությունը չի կարող գոյատևել այնպիսի իշխանության պայմաններում, որը քննադատությունը շփոթում է թշնամանքի, իսկ լրագրողի հարցը՝ անձնական վիրավորանքի հետ։
Վարչապետի պարտականությունն է պատասխանել հարցերին, ոչ թե վիրավորել հարց տվողներին։
Լրագրողը իշխանության խոսափողը չէ, այլ հանրության աչքն ու ականջը։ Նրա նկատմամբ արհամարհական վերաբերմունքը ոչ թե իշխանության ուժն է ցուցադրում, այլ բացահայտում է անհանդուրժողականությունն ու ժողովրդավարական մշակույթի բացակայությունը։
Մամուլի ազատությունը սակարկության առարկա չէ, և որևէ իշխանություն իրավունք չունի այն ոտնահարելու։
Հայկական Ժողովրդային Շարժում
Մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժանմունք
Մեկնաբանություններ